Սնունդը և առողջությունը
Չափից շատ ջո՞ւր եք խմում. news.am
Դեռ մանկության տարիներին հաճախ ենք ծնողներից կամ մարզիչից լսել, որ օրական հարկավոր է երկու լիտր (կամ ութ բաժակ) ջուր խմել, հիշեցնում է FoxNews-ը: Վերջերս գիտնականները սկսել են փորձված ու թրծված կանոնը կասկածի տակ առնել՝ պնդելով, թե նույնիսկ սեփական առողջությամբ խիստ մտահոգված մարդիկ օրվա ընթացքում չափազանց մեծ ծավալով ջուր են խմում:
«Այդ թվերը չեն կարող գիտական որեւէ մեթոդի վրա հիմնվել: Օրական ութ բաժակի վերաբերյալ խորհուրդն առանց գենդերային տարբերությունը, շրջակա միջավայրի ազդեցությունը, բնակության վայրի՝ ծովի մակարդակից բարձրությունը, կոնկրետ մարդու կազմվածքը հաշվի առնելու է տրվում: Իսկ դրանք գործոններ են, որոնք կարող են էական դերակատարում ունենալ՝ հիդրատացման համար անհրաժեշտ հեղուկների ծավալի որոշման հարցում», - նշել է Սթենֆորդի համալսարանը ներկայացնող ֆիզիոլոգ, հիդրատացման մասնագետ դոկտոր Սթեյսի Սիմսը:
Մասնագետի համոզմամբ, հեղուկների սպառման ծավալի վերաբերյալ խորհուրդների հիմքում մարքեթինգային գործիքներ կան, որոնք կարող են վտանգավոր հետեւանքների հանգեցնել: «Չափից շատ հեղուկ ընդունելու արդյունքում հիպոնատրիեմիա կարող է առաջանալ. սա այն դեպքն է, երբ արյան մեջ նատրիումի բաղադրության նոսրացնում է նկատվում», - մեկնաբանել է դոկտոր Սիմսը:
Հիվանդության ախտանշաններն են. գլխացավը, սրտխառնոցը, վքնածությունը եւ խառնաշփոթությունը, որոնց առաջացման պատճառը հաճախ հակառակ երեւույթի՝ ջրազրկման հետ են շփոթում: Ծանր դրսեւորման դեպքում հիպոնատրիեմիան կարող է ցնցումային նոպայի առաջացման, որեւէ օրգանի անբավարարության եւ նույնիսկ մահվան ելքի հանգեցնել:
Բացի այդ, զարմանալիորեն, չափից դուրս մեծ ծավալներով հեղուկ ընդունելու արդյունքում էլ կարելի է ջրազրկում հրահրել: «Երբ ըմպելիքը մեծ քանակությամբ շաքար կամ այլ հավելումներ է պարունակում՝ ավելի մեծ բաղադրությամբ, քան արյան մեջ կարող է լինել, օրգանիզմը ստիպված է «պահեստային» հեղուկներից օգտվել՝ անհրաժեշտ նոսրություն ապահովելու համար: Չմոռանանք նաեւ նշել, որ միանգամից մեծ քանակությամբ ջուր խմելով էլ հիդրատացման անհրաժեշտ մակարդակ չեք ապահովի, քանի որ օրգանիզմը որոշակի ծավալային շեմից հետո արտանետման արձագանք դրսեւորելու հատկություն ունի. այսինքն՝ հեղուկն առանց ներծծվելու միզելու կարիք կառաջացնի»,- նշել է մասնագետը:
Իսկ ինչպե՞ս որոշել, թե որքան հեղուկ ընդունելու կարիք ունեք: Նախ եւ առաջ, դոկտոր Սիմսի համոզմամբ, միայն ծարավի զգացման վրա հույսը դնել չի կարելի: «Բավական է ջուրը լեզվին հասնի, ծարավի մեխանիզմի անջատում է հրահրվում», - նշել է նա՝ առաջարկելով հետեւյալ միջոցառումները ձեռնարկել.
- Մեկ շաբաթ շարունակ ամեն օր կշեռքին կանգնեք՝ հիդրատացման մակարդակը ստուգելու համար: «Կշռի լուրջ տատանումներ չպետք է լինեն», - զգուշացնում է մասնագետը:
- Ուշադրություն դարձրեք, թե որքան եք առավոտյան միզում եւ ինչ գույնունի մեզը: Դոկտոր Սիմսի հավաստիացմամբ, նորմալ հիդրատացման պարագայում անգույն եւ առատ հոսք պետք է լինի:
- Առավոտյան ծարավի զգացում չպետք է լինի: Եթե անկողնուց վեր կենալուն պես ջուր խմելու ցանկություն եք զգում, հավանաբար, նախորդ օրվա ընթացքում քիչ եք հեղուկ ընդունել:
- Սպորտային ըմպելիքներ ընտրելիս շաքարի բաղադրությունը ստուգեք: Յուրաքանչյուր 100 գրամ հեղուկի մեջ առավելագույնը 2,2 գրամ շաքար պետք է լինի: «Նույնիսկ բնական հյութերը, օրինակ՝ կոկոսինը, նորմալ հիդրատացման համար չափազանց մեծ ծավալով շաքար եւ կալիում են պարունակում», - զգուշացրել է դոկտոր Սիմսը: ՝
- Սուրճը, թեյը, ինչպես նաեւ հյութալի մրգերն ու բանջարեղենը եւս պետք է հաշվի առնվեն:
- Օրը դանդաղ սկսեք: «Գիշերը 6-8 ժամ «պահքի» վիճակում ենք մնում, այնպես որ առավոտյան չի կարելի միանգամից 3 բաժակ հյութ կամ ջուր խմել, այլապես արտանետման ծավալային արձագանք կհրահրեք», - մեկնաբանել է մասնագետը:
01.10.2014 Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
07.03.2024
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
03.11.2023
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
18.04.2023
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
09.01.2023
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
30.12.2022
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
23.12.2022
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
02.09.2022
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
31.08.2022
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
26.08.2022
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
26.08.2022
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
23.08.2022
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
15.07.2022
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
29.06.2022
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
27.12.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ